Գագիկ Ստեփանյանի անվան 135 հիմնական դպրոց
  • Մեր մասին
    • Ուսուցչական կազմ
      • Կրտսեր դպրոց>
        • Առաջին դասարան
          • Երկրորդ դասարան
            • Երրորդ դասարան
              • Չորրորդ դասարան
              • Միջին դպրոց>
                • Հինգերորդ դասարան
                  • Վեցերորդ դասարան
                    • Յոթերորդ դասարան
                      • Ութերորդ դասարան
                        • Իններորդ դասարան
                      • Նորություններ
                      • Մանկավարժի արհեստանոց
                      • Էլեկտրոնային թերթ
                      • Կապ

                      Ներսեսյան Գարեգին Շուրայի

                      Picture
                      Ավարտել է Երևանի Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանակիր պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը (1983թ.): 1984թ.աշխատել է հ. 163 դպրոցում որպես պահակ,1984-1989թթ.` Սովետական շրջանի ՆԳ բաժնին կից ԱԳՊ բաժնում որպես գիշերային պահակ,1989-1990թթ.` հ. 197 դպրոցում որպես ինֆորմատիկայի ուսուցիչ, 1991-1993թթ.` Երևանի տեխնիկական քոլեջում որպես ավագ մեթոդիստ, 1993-1994թթ. ԵՊՀ-ի ֆիզմաթ միջնակարգ գիշերօթիկ դպրոցում որպես հեռակա բաժնի վարիչ, 1994-1995թթ.` հ. 159 դպրոց-վարժարանում որպես առաջին փոխտնօրեն, 1995-2003թթ.` <<Ալգորիթմ>> վարժարանի տնօրեն: 2003թ.-ից նշանակվել է հ.135 դպրոցի տնօրեն:    

                      Համբարձումյան Քնարիկ Ալֆրեդի

                      Picture
                      Գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1991-1996թթ.): 1991-1993թթ. աշխատել է հ. 135 դպրոցում որպես ջոկատավար, 1993-2010թթ.` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, իսկ 2010թ.-ից աշխատում է ուսումնական գծով փոխտնօրեն:

                      Ղազարյան Ալիսա Արամայիսի

                      Picture
                      Ավարտել է Խ. Աբովյանի անվան աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր հայկական մանկավարժական ինստիտուտի <<Մանկավարժություն և տարրական կրթության մեթոդիկա>> ֆակուլտետը (1977-1981թթ.): 1982-1986թթ. աշխատել է Բազալտի գործարանում` որպես պլանավորող, 1986-2000թթ.` հ. 186 դպրոցում որպես դասվար, 2000-2005թթ.` հ. 135 դպրոցում որպես դասվար, 2005թ.` տարրական մասնաշենքի փոխտնօրեն ուսումնական գծով: 

                      Անդրիասյան Հասմիկ Սամվելի

                      Picture
                      Ավարտել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետի թարգմանչական խումբը (1999-2004թթ.): 2004թ.-ից աշխատում է հ. 135 դպրոցում որպես մանկական կոլեկտիվի կազմակերպիչ, 2011թ.-ից` որպես փոխտնօրեն ուսումնական գծով: 

                      Տեր-Սահակյան Աստղիկ Վարդգեսի

                      Picture
                      Ավարտել է Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի <<Ռուսաց լեզու և գրականություն>> ֆակուլտետը: 1982-1984թթ. Նախագծային ինստիտուտում որպես սրբագրիչ, 19861987թթ.`ՄԳՅՀ-ի ԿԳ-ում որպես ժամանակավոր գրադարանավար, 1987թ.` ՄԳՅՀ-ի հ. 13 գրադարան մասնաճյուղում որպես ժամանակավոր փոխարինող գրադարանավար, 1987-1993թթ.` նույն մասնաճյուղում որպես մշտական գրադարանավար, 1999թ.` հ. 135 դպրոցում որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի, 2005թ.` աջակցությունների գծով փոխտնօրեն: 

                      Մնացականյան Նազելի Սերյոժայի

                      Picture
                      Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի <<Մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա>> ֆակուլտետը (1995-1998թթ.): 1999թ.-ից աշխատում է հ. 135 դպրոցում որպես դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ: 

                      Նավոյան Սոս Վլադիմիրի

                      Picture
                      Ավարտել է Խ. Աբովյանի անվան աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր հայկական մանկավարժական ինստիտուտի <<Աշխարհագրություն>> ֆակուլտետը (1989-1993թթ.): 1986-1988թթ. աշխատել է Հանրապետական Սանէպիդկայանում որպես փոձագետ, 1988-2001թթ.`<<Շարուր>> կոոպերատիվում որպես մեքենավար, 2010թ.-ից` հ. 135 դպրոցում որպես տնտեսական գծով փոխտնօրեն:  

                      Պետրոսյան Համեստ Հրանտի

                      Picture
                      Ավարտել է բժշկական ուսումնարանը (1996-1999թթ. մանկաբարձ): Ավարտել է Խ. Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաբանության բաժինը (2003-2009թթ.): Աշխատել է Կոտայքի մարզի Արագյուղի <<Տիգրանակերտ կրթարան>> միջնակարգ դպրոցում որպես կենսաբանության ուսուցչուհի և քիմիայի լաբորանտ (2000-2010թթ.), Երևանի հ. 112 ավագ դպրոցում` որպես կենսաբանության ուսուցչուհի (2010-2011թթ.), Երևանի հ. 135 հիմնական դպրոցում` որպես ներառական համակարգի համակարգող (2011թ.):  

                      Powered by Create your own unique website with customizable templates.