Գագիկ Ստեփանյանի անվան 135 հիմնական դպրոց
  • Մեր մասին
    • Ուսուցչական կազմ
      • Կրտսեր դպրոց>
        • Առաջին դասարան
          • Երկրորդ դասարան
            • Երրորդ դասարան
              • Չորրորդ դասարան
              • Միջին դպրոց>
                • Հինգերորդ դասարան
                  • Վեցերորդ դասարան
                    • Յոթերորդ դասարան
                      • Ութերորդ դասարան
                        • Իններորդ դասարան
                      • Նորություններ
                      • Մանկավարժի արհեստանոց
                      • Էլեկտրոնային թերթ
                      • Կապ

                      Սուրբ Զատիկ

                           Սուրբ Զատիկ տոնին նվիրված միջոցառում կազմակերպեցին նաև ներառական համակարգում ընդգրկված աշակերտները, դաստիարակ Ա. Եղիազարյանի ղեկավարությամբ:
                         Երեխաները ներկայացրեցին Սուրբ Հարության տոնի խորհուրդը, երգեցին, արտասանեցին և ուրախ տրամադրություն հաղորդեցին ներկաներին:

                      Սուրբ Հարության Տոնը

                              Երևանի Գ. Ստեփանյանի անվան հ. 135 դպրոցում ապրիլի 10-ին տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Սուրբ Հարությանը կամ Զատկի տոնին: 
                               Միջոցառումը կազմակերպել էր 3գ դասարանի դասվար Ե. Ստեփանյանը:
                               Դասարանում տիրում էր բարձր, տոնական տրամադրություն: Երեխաները ներկայացրեցին տոնի խորհուրդը, հնչեցին ուրախ երգեր, տոնը խորհրդանշող իմաստուն խոսքեր:

                                 Արտթերապևտիկ աշխատանք ԿԱՊԿՈՒ աշակերտների հետ

                               Փետրվարի 24-ին հ. 135 դպրոցում ԿԱՊԿՈՒ աշակերտների հետ անցկացվեց խմբային արտթերապևտիկ աշխատանք խմորով և ջրաներկով: Աշխատանքի նպատակն էր ստեղծել դրական մթնոլորտ, նպաստել միջանձնային հարաբերությունների ձևավորմանը, զարգացնել մանր մոտորիկան, կենտրոնացնել ուշադրությունը, զարգացնել երևակայությունը, գունային ընկալումը: Դասն անցկացրեց Աննա Ճաղարյանը: 

                                                             Հազարագանձ մայրենի

                                Փետրվարի 23-ին հ. 135 դպրոցի էլեկտրոնային դասարանում մայրենին անաղարտ պահելու, օրը տոն դարձնելու հերթական միջոցառում էր` <<Հազարագանձ մայրենին>> խորագրով: Այստեղ դպրոցականների, ուսուցիչների ու ծնողների առջև մի խումբ աշակերտներ խոնարհումի ու մեծարանքի հանդիսություն էին կազմակերպել. նրանց շնորհիվ ներկաները զգացին ու վայելեցին մայրենի լեզվի այն հզոր ուժը, որ կարողանում է պաշտպանել ժողովրդին` պատմության մեջ անխուսափելի բոլոր կործանարար հողմերից: Տեխնիկական միջոցների, էկրանի ընձեռած հնարավորությունների շնորհիվ հանդիսատեսը հաղորդակից դարձավ երգով ու պարով համեմված մի խոսքի, որ երեխաների շուրթերից հնչում էր մաքուր ու գրագետ հայերենով: 

                                                                   Մայրենիի տոն

                                  Փետրվարի 21... Մայրենիի տոն... Գողտրիկ և անմոռանալի միջոցառում էր կազմակերպված Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում: Օրն իր մեջ մեծ խորհուրդ ուներ. նշել տոնը և անաղարտ պահել մայրենին:
                            ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը մի շարք անձանց պարգևատրեց պատվոգրերով հայոց լեզվի և ազգային ինքնության պահպանության գործում ունեցած մեծ ավանդի և նվիրումի համար:
                                Պարգևատրվողների մեջ էր նաև Գ. Ստեփանյանի անվան հ. 135 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Քնարիկ Համբարձումյանը:

                                                            Ապահով համացանց 2012

                           Փետրվարի 15-ին Գ. Ստեփանյանի անվամ հ. 135 հիմնական դպրոցի համակարգչային երկրորդ դասասենյակում տեղի ունեցավ բաց դաս <<Ապահով համացանց 2012>> թեմայով: Դասը վարեց ինֆորմատիկայի ուսուցչուհի Լյուդմիլա Նավասարդյանը: 7բ դասարանի աշակերտները դասի ժամանակ ներկայացրեցին իրենց պատրաստած տեսանյութերը:  

                                          Խաղ-վիկտորինա <<Բագրատունիներ>>

                             ՓԵտրվարի 14-ին Երևանի Գ. Ստեփանյանի անվան հ. 135 հիմնական դպրոցում 7բ և 7գ դասարանների միջև տեղի ունեցավ խաղ-մրցույթ <<Բագրատունիներ>> թեմայի ամփոփման շուրջ: 
                        
                      Մրցույթի ընթացքում դասասենյակում թևածում էր հայրենասիրական շունչն ու ոգին: Երեխաները հայրենասիրական երգերի ու պարերի իրենց կատարումներով ոգեշնչեցին նաև ժյուրիի անդամներին:
                         Խաղ-մրցույթը կազմակերպել էր պատմության ուսուցչուհի Աննա Մուղդուսյանը, և այն տեղի ունեցավ էլեկտրոնային դասասենյակում: Մրցույթի նյութերը պատրաստեցին և էլեկտրոնային գրատախտակով ներկայացրեցին մեր դպրոցի նախկին աշակերտներ, իսկ այժմ հ. 139 ավագ դպրոցի սաներ Տաթև Ալավերդյանը և Գրիգոր Ավագյանը:
                            Յոթերորդ դասարանի աշակերտները ժյուրիի կողմից ստացան հուշանվերներ և բազմաթիվ շնորհավորանքներ:

                                                                 Ապահով ինտերնետ

                                Փետրվարի 7-ին Գ. Ստեփանյանի անվան հ. 135 դպրոցի 7բ դասարանում անց կացվեց բաց դաս` <<Ապահով համացանց 2012: Միասին և ավելի ապահով բացահայտենք թվային աշխարհը: Կառուցենք կամուրջներ սերունդների միջև>> թեմայով:

                      Սուրբ Սարգսի տոն
                      Երիտասարդների օրհնության օր

                                Փետրվարի 3-ին Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված զինվորականների և երիտասարդների սիրո հովանավոր ու նրանց նպատակներն իրականացնող Արագահոս Սուրբ Սարգսին:
                                Միջոցառմանը ակտիվ մասնակցության ցուցաբերեց Գ. Ստեփանյանի անվան հ. 135 հիմնական դպրոցը: Աշակերտները մասնակցեցին նաև դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի կազմակերպվող երթին:

                      Շնորհավոր Ամանոր

                      Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Ամանորի ուրախ դիմակահանդես ԿԱՊԿՈՒ աշակերտների մասնակցությամբ: 

                            2011թ. դեկտեմբերի 9-ին 4բ դասարանում  կազմակերպվեց /դաստիարակ Ա. Եղիազարյան/ <<Մեր փոքրիկ աշխարհը>> խորագրով միջոցառում: Այս դասարանում սովորում են ԿԱՊԿՈՒ վեց աշակերտ, ովքեր էլ բեմադրեցին <<Անտառի բնակիչները>> և <<Գայլն ու գառը>> տիկնիկային ներկայացումները:      Միջոցառումն ավարտվեց աշակերտների անհատական ձեռքի աշխատանքների ցուցահանդեսով: 

                      Տոնդ շնորհավոր, Հայաստան

                      Picture
                         ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 20-ին հ. 135 դպրոցում անցկացվեց հերթական տոնական մեծ միջոցառում: Տոնական հանդիսությանը մասնակցում էր դպրոցի հետ 2009թ. բարեկամական կապերի մեջ գտնվող Կիևի քաղաքապետարանի հ. 85 դպրոցի պատվիրակությունը: Ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար պարոն Մ. Գասպարյանը: Բարեկամությունն էլ ավելի ավելի ամրապնդելու մշակվեց համատեղ ծրագիր և ստորագրվեց հուշագիր: 

                      Էլեկտրոնային դասարանում ստորագրվեց հուշագիր

                      Կիևի պատվիրակությունը դիմավորվեց աղուհացով: Միջոցառումների դահլիճը լի էր ողջույններով, ծափ ու ծիծաղով...
                      Powered by Create your own unique website with customizable templates.