Մենք 3
Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի ու Ծննդյան տոների առթիվ: 2012 – ը թող լինի ձեռքբերումների, սպասումների ու երազանքների իրականացման տարի: Թող որ ձեզնից յուրաքանչյուրը առաջնորդվի այն պարզ գիտակցությամբ, որ սովորելն ու գիտելիքներով զինվելը ազգապահպանության, մեր ժողովրդի հուսալի, կայուն ու լուսավոր ապագայի գրավականն է: Ձեզ առողջություն, կամք ու նպատակասլացություն` հանուն մեր հայրենիքի հարատևման, մեր երկրի շենացման ու բարգավաճման աստվածահաճո գործին:
ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ` ԳԱՐԵԳԻՆ ՆԵՐՍԵՍՅԱՆ
Հարգելի տնօրե´ն պարոն Գ. Ներսեսյան, սիրելի´ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում ենք Ձեզ Ամանորի և Ծննդյան տոների արթիվ: Ձեզ մաղթում ենք առողջություն, կամք ու հնարավորություն վաղվա քաղաքացիների` ձեր սաների կրթության ու դաստիարակության վեհ գործի կազմակերպումը և իրականացումը պահպանելու, այն առավել արդյունավետ դարձնելու գործում: Ձեզ ուժ, կորով, համբերություն ձեր կոչմանը բաժին ընկած դժվարին, բայց շնորհակալ աշխատանքում:
Աշակերտական խորհուրդ

ՏԱՐԲԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐ ՏԱՐԲԵՐ ԿԵՐՊ ԵՆ ՆՇՈՒՄ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԸ ԵՎ ԱՄԱՆՈՐԸ
Հայաստանում Ամանորը, հայերը նշում էին տարվա առաջին ամսին` օգոստոսին, և կոչվում էր Նավասարդ: Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր: Նման բազմազանությունը ժողովուրդների տնտեսական ու կուլտուրական փոխհարաբերություններում դժվարություններ էր առաջացնում: Ուստի 16 – րդ դարի վերջերից սկսած (1582 թվականին)` որոշվեց նոր տարվա սկիզբը համարել հունվարի մեկը: Հենց այդ բանն էլ դրվեց մեր ներկա օրացույցի հիմքում: Նոր տոմարը մտցվել է Հռոմի պապ Գրիգոր 13 ‑ րդի կողմից, Հուլյան օրացույցի փոխարեն: Այդ երկու տոմարների միջև եղած տարբերությունը կազմում է տասներեք օր:
1925 թվականին թերթերը պատմություն էին գրել այն մասին` Ձմեռ Պապն իրականում ապրում է Ֆինական Լապլանդիայում: 1927 թվականին ռադիոյի մանկական հաղորդման հաղորդավար Քեռի Մարկուսը բացեց մեծ գաղտնիքը. «Ձմեռ Պապն ապրում է Լապլանդիայի Կորվատունտուրի մասում, նրա տնակը գտնվում է Ֆինլանդիայի արևելյան ափին: Այն նման է նապաստակի ականջի: Ասում են, որ այդպիսի ձևը թեթևացնում է Ձմեռ Պապի աշխատանքը»:
Ֆինլանդիայում Ամանորին պատրաստվում են շատ վաղ` դեռևս հոկտեմբեր – նոյեմբեր ամիսներին: Առաջին տոնական եռուզեռը սկսում են կանայք: Նրանք ֆինական ավանդույթի համաձայն հավաքվում են տոնական զարդարանքներ պատրաստելու համար: Դրանք այնուհետև վաճառվում են ծննդյան տոներին նվիրված տոնավաճառներում: Դրանցից ստացված հասույթը օգտագործվում է բարեգործության համար: Այդպիսի երեկույթներ կազմակերպվում են նաև աշխատանքի վայրում և ընտանիքներում: Այսպիսի երեկույթների անբաժան մասն է կազմում տոնական ծրագիրը, որն իր մեջ ներառում է երաժշտական և թատերական ներկայացումներ, խաղեր, շնորհավորանքներ: Այսպիսի «փոքրիկ տոները» նշվում են 1920 թվականից:
Ֆինլանդիայի երեխաների մոտ պահպանվում է Ձմեռ Պապին նվերներ բերելու մասին նամակ գրելու սովորույթը: Գոյություն ունի «Ձմեռ Պապ» անունով մի գյուղ, որտեղ կարդացվում են այդ նամակները: Ծնողները կարող են այստեղ թողնել իրենց նվերները, և ցանկացած ժամանակ Ձմեռ Պապի կողմից կուղարկվեն դրանք երեխաներին:
Ֆիննական Ձմեռ Պապը կոչվում է «Յոուլուպուկի»: Շատ հաճախ նրա դերը ընտանիքում կատարում է զգեստափոխված հայրը: Երեխաները զգեստափոխվում են և դառնում նրա փոքրիկ օգնականները` կարմիր զուգագուլպաներով, երկար, կարմիր գլխարկներով և կարմիր զարդերով, մոխրագույն հագուստներով: Հաճախ Ձմեռ Պապն իր հետ բերում է նվերներով մեծ պարկ, և երեխաները նրա համար երգեր են երգում և շուրջպար բռնում:
Ֆրանսիայի կաթոլիկների և բողոքականների ամենակարևոր տոնը Սուրբ Ծնունդն է: Չնայած ժամանակակից եվրոպացին պարտադիր չի համարում եկեղեցի գնալը, սակայն Սուրբ Ծննդյան տոները իրենց մեջ պարունակում են նաև կրոնական տարրեր. տարվա վերջում Փարիզի, նույնիսկ Ֆրանսիայի փոքր քաղաքներում փողոցները վառվում են պայծառ կրակներով և լցվում են զբոսաշրջիկներով: Ֆրանսիական տոները տարբերվում են այլ երկրների տոներից: Առաջինը, որը աչքի է ընկնում, տոնածառի ոչ հանրահայտ լինելն է: Դրա փոխարեն տոների գլխավոր խորհրդանիշը համարվում է մսուրը, որտեղ ծնվել է Քրիստոսը: «Գլխավոր մսուրները դրվում են Փարիզի կենտրոնում»:
Իտալյան Սուրբ Ծննդյան տոնը նշում է կաթոլիկ օրացույցով` դեկտեմբերի 25 – ին և քրիստոնեական աշխարհի այդ կարևոր իրադարձությունը համընկնում է Հռոմեական կայսրության կարևոր տոներից մեկի` Սատուրնալիամնիի հետ: Այդ օրը հին աշխարհը տոնում էր ձմեռային արևադառձը` օր, երբ վերածնվում է Արևը: Մինչև այսօր էլ իտալացիները չեն մոռացել այդ տոնը և Ծննդյան տոներին մեծ ծղան (վառելափայտի կտոր) են կրակի տալիս, որը պետք է վառվի մինչև Նոր տարի: Այս հեթանոսական տոնի համաձայն, ծղանի վառվելը նշանակում էր ազատվել բոլոր վատ բաներից, չարի ոչնչացում և հին տարվա ճանապարհում: Ըստ լեգենդի` Կույս Մարիամը կեսգիշերվա պատարագին մտնում էր աղքատ մարդկանց տները` տաքացնելու նորածին Հիսուսին վառվող ծղանից դուրս եկող ջերմությամբ:
Չեխիայում Ամանորին պատրաստվում են դեկտեմբերի 25 – ից շուտ: Պուրակներում տնկում են եղևնիներ և զարդարում խաղալիքներով: Ծննդյան օրերի նախօրեն` դեկտեմբերի 24 – ը, նրանք անվանում են Արջի Տոն: Այդ օրը ընդունված է արջերին կերակրել քաղցրավենիքով: Երկնքում առաջին աստղի հայտնվելուց հետո մարդիկ նստում են սեղանի շուրջ: Սեղանին միշտ դրված են լինում չեխական թխվածքներ, բլիթներ, ալյուրից պատրաստվաած գնդեր, չեխական ապուր: Աղանդերի սեղանին դնում են չեխական նուշով և չամիչով թխվածք: Իսկ դեկտեմբերի 31 – ին Չեխիայում նշվում է Նոր տարին: Այդ օրը ընդունված է միմյանց նվերներ տալ: Փողոցները մեկ րոպե անգամ չեն խաղաղվում: Ամենուրեք վառվում են կրակներ, փայլփլում են փողոցում գտնվող տոնածառերի լույսերը:
VII Ա դասարան Սուսաննա Թոռունյան

ՑԱՆԿԱԼԻ ՈՒ ՍՊԱՍՎԱԾ ՏՈՆ
Պարոն Ներսեսյան Ամանորը բոլորի համար էլ ցանկալի է ու սպասված: Այն նաև անցնող տարվա հանրագումարի պահ է:
Ինչպիսի՞ն էր Ձեզ համար անցնող 2011 – ը:
Ներսեսյան – Համաձայն եմ, բոլորի նման դեռ մանկուց սիրում եմ Ամանորը ու Ծննդյան տոները: 2011 – ը բոլոր առումներով լարված ու բարդ տարի էր ընդհանրապես. Ինձ համար ևս, բայց նաև ձեռքբերումների տարի էր:
-Ձեռքբերումնե՞րն էին շատ, թե՞ բացթողումները:
-Անշուշտ որոշակի ձեռքբերումներ եղել են. Այն, որ կարողացանք դպրոցում շատ կարևոր աշխատանք կատարել` մասնակի անհրաժեշտ վերանորոգում, ամբողջ տանիքը վերանորոգվեց, մի մասնաշենքում բոլոր պատուհանները փոխվեցին, սանհանգույցները կարգի բերվեցին, որոշ հատվածներում որոշակի հարդարման աշխատանքներ եղան:
Իսկ ամենակարևորը` դպրոցը համալրեցինք համակարգիչներով, ձեռք բերեցինք երկրորդ էլեկտրոնային գրատախտակը: Եվ այդ ամենը` մեր տնտեսումների հաշվին:
-Պարո´ն Ներսեսյան, դպրոցը ինքնին բարդ համակարգ է. Տարբեր տարիքի, սոցիալական տարբեր խմբերի, տարբեր խառնվածքի երեխաներ. Ի՞նչ նորություններ կլինեն 2012 – ին:
-Իհարկե, ասեմ, որ ուսման և դաստիարակության խնդիրները կմնան առաջնային: Կարծում եմ` երեխաների հետաքրքրությունները պետք է տեղափոխել այլ դաշտ` հաշվի առնելով նրանց անհատականությունը և սերը նոր ՏՀՏ – ների նկատմամբ, նրանց մղել գիտակցված ինքնակառավարման: Երեխան պետք է հասկանա, որ ինքն է իր և իր ընկերների պատասխանատուն:
Ուսումնական գործընթացում առավել կկարևորվի նոր տեխնոլոգիաներին տիրապետելը:
-Նկատի ունեք նոր մեթոդնե՞ր:
-Չէի ասի նոր: Ուղղակի սկսված աշակերտակենտրոն դասավանդման մեթոդը կաշխատենք առավել իրատեսական դարձնել. Դրան պատրաստ պետք է լինի և ուսուցիչը և աշակերտը: Վստահ եմ` դա մեզ մոտ անպայման ամբողջովին կստացվի:
-Պարոն Ներսեսյան, մանկության տարիներին հավատացե՞լ եք Ձմեռ Պապի գոյությանը:
-Հավատացել եմ ու միշտ սպասում էի, բայց հանկարծ … Մանկապարտեզում ամանորի հանդես էր: Հետո իմացա, որ Ձմեռ Պապը, որին բոլորս անհամբեր սպասում էինք, չեր գալու: Բայց «Զմեռ Պապը» այնուամենայնիվ եկավ … Հայրս, հասկանալով, որ երեխաները կտխրեն, ինքներ հագել Զմեռ Պապի շորերը և երեխաներին նվերներ բաժանեց … Բայց, ցավոք, ես ճանաչեցի … էլ ինչպե՞ս հավատայի: Ափսոսում եմ. Կարելի էր երկար հավատալ:
-Եթե գաղտնիք չէ, որտեղե՞ք դիմավորելու Ամանորը:
-Ես մեծացել եմ ավանդապաշտ ընտանիքում և աշխատում եմ պահպանել ընտանեկան ավանդույթները. նախ իմ ընտանիքում, ապա ծնողներիս ու եղբորս ընտանիքի հետ: Սովորություն ունենք այդ օրը լինել նաև Գառնիի մեր ամառանոցում:
-Շնորհակալություն պարոն Ներսեսյան հետաքրքիր հարցազրույցի համար: Օգտվելով առիթից կրկին շնորհավորում եմ Ձեզ Ամանորի ու Ծննդյան տոների առթիվ: Ձեզ առողջություն, Ձեր ընտանիքին ու Ձեզ հաջողություն և երջանկություն:
Զրույցը վարեց IXԱ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյան

ՆՈՐ ՏԱՐԻՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏՈՆ Է
- Պարո´ն Ավագյան, մեր աշակերտական խորհուրդը շնորհավորում է Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ցանկանում ենք Ձեզ ամենայն բարիք:
Իսկ հիմա, եթե թույլ կտաք, զրուցենք.
-Իհարկե, խնդրեմ.
-Պարո´ն Ավագյան, անցնող 2011-ին ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել:
-Ինչպես գիտեք, ես աշխատում եմ Վերահսկիչ պալատում, որի նպատակն է հետևել ՀՀ օրենքների կատարմանը ֆինանսատնտեսական, բյուջետային ոլորտներում, վերահսկել բյուջեի միջոցները. այսինքն` ապահովել պետության ֆինանսական միջոցների արդյունավետ և օրինական օգտագործումը: Աշխատելով այս կառույցում` անում եմ ամեն ինչ պետության և կառավարության վստահությունը արդարացնելու համար: Ասեմ, որ այս վերը նշված գործընթացում շոշափելի է նաև իմ ներդրումը:
-Կասեք` անցնող տարում Ձեզ համար հիշարժան օրը.
-Աղջկաս հարսանիքի օրը:
-Ի՞նչ կանեիք դպրոցի, ընդհանրապես աշակերտների համար, եթե նախագահ լինեիք:
-Ես չունեմ այդ նպատակը, չեմ մտածել, բայց քանի որ մեր երեխաները սովորում են պետական բյուջեի հաշվին, իմ պարտքն եմ համարում, որ այն, ինչ նախատեսված է կրթության համար, այն որ նաև պիտի հավաքագրվի, այդ բոլորը անմնացորդ հատկացվի կրթությանն ու ուսուցմանը: Իհարկե, շատ կարևոր է նաև ուսուցիչների վարձատրության ավելացումը. Ասեմ, որ նրանք հերոսական աշխատանք են կատարում, և արժանի են ավելիին:
-Ճի՞շտ եք համարում դպրոցի տարանջատումը` ավագ դպրոցի առանձնացումը:
-Գաղափարը, միտումը ճիշտ է. ուրիշ հարց է, որ այս ոլորտում դեռ ամեն ինչ հարթ չէ… Կարծում եմ` սա ճիշտ ճանապարհ է…
-Չե՞ք կարծում, որ դասագրքերն ու ծրագրերը բարդ են ու ծավալուն, հաճախ նաև անհասկանալի.
-Այո´, դասագրքերը բարդ են, ծրագրերը ևս. սկսված է և´ դասագրքերի, և´ ծրագրերի բեռնաթափման գործնընթացը: Ես հավատում եմ, որ կհասնենք եվրոպական չափանիշներին:
-Որպես դպրոցի կառավարման խորհրդի նախագահ կարո՞ղ եք օգնել, որ մեր դպրոցը հիմնանորոգվի:
-Ասեմ, որ ձեր տնօրենը շատ է զբաղվել այդ հարցով, և ինչպես տեսնում եք, վերջին տարում վերանորոգման բավականին աշխատանքներ են կատարվել հենց դպրոցի տնտեսումների հաշվին (տանիք, սանհանգույցներ, պատուհաններ և այլն): Բայց ասեմ նաև` շատ վատ վիճակում դպրոցներ կան, որոնց համեմատությամբ մեր դպրոցում վիճակը անհամեմատ բարվոք է:
-Որտե՞ղ եք անցկացնելու Ամանորը:
-Տանը. ինձ համար դա ընտանեկան տոն է:
-Ամանորյան Ձեր մաղթանքը…
-Մաղթում եմ, որ ձեր բոլոր երազանքները կատարվեն:
Թույլ տվեք, ձեր թերթի միջոցով շնորհավորել ոչ միայն ձեզ, այլ ուսուցչական կոլեկտիվին, ցանկանալ առողջություն, երջանկություն և ստեղծագործական հաջողություններ:
Զրույցը վարեցին 9Բ դասարանից Սյուզաննան, Սուսաննան և Էլլադան:

2011‑Ը ԴՊՐՈՑԻ ԿՅԱՆՔՈՒՄ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ ԼԻ ՏԱՐԻ ԷՐ: ԻՍԿ ԱՅՍ ՎԵՐՋԻՆԸ…
ԱՅՍ ՎԵՐՋԻՆԸ ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ ՏԱՐԵՄՈՒՏՅԱՆ ՀՐԱՇԱԼԻ ՆՎԵՐ ԷՐ…
2011–Ի ՎԵՐՋԻՆ ԱԿՈՐԴԸ
Դեկտեմբերի 19 Նոր Նորքի վարչական շրջանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ մեծ արվեստագետ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 90 – ամյակին նվիրված մեծարման հանդիսությունը: Ներկա էին բազմաթիվ հյուրեր, նշանակալի էր հենց մեծ կոմպոզիտորի որդու` Արա Բաբաջանյանի ու նրա տիկնոջ ներկայությունը:
Դահլիճը լեփ – լեցուն էր` աշակերտներ, ծնողներ, տարբեր դպրոցների ներկայացուցիչներ, պետական այրեր և մեր երեխաների լավագույն բարեկամ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը:
Բաբայանյանական հնչյունների կախարդիչ էությունը հոգեհարազատ էր դարձել երեխաներին, և նրանք էլ մեծագույն սիրով ու վարպետությամբ էին փոխանցում ունկնդիրներին: Մտահաղացումը ռուսաց լեզվի խմբակի աշակերտներին էր: Խմբակի ղեկավար Տատյանա Անանյանցը Բաբաջանյանի նկատմամբ իր ունեցած սերը իր կատարումներով է վարակել էր սաներին, նրանց համար հարազատ դարձրել Բաբաջանյանի երգը: Աշակերտների կատարումները այնքան ջերմ էին, այնքան մշակված հենց Անանյանցի կողմից, որ ուղղակի զարմանք էին հարուցում: Նրանք կարողացան կախարդել 300 հոգանոց դահլիճը, և այդ ամենը այնքան հուզիչ էր, որ Արայի աչքերում արդյունքներ էին երևում:
Կազմակերպիչներ Անանյանցի Տեր – Սահակյանի և Մնացականյանի ջանքերով չափազանց կարճ ժամանակում ներդաշնակ ու համահունչ կատարումներ եղան ՊՆ Սպայի տան «Զորական» համույթի երգիչների հետ:
Դպրոցի կառավարման խորհրդի նախագահ պարոն Ս. Ավագյանը, գովեստի արժանացնելով և՛ երեխաների, և՛ կազմակերպողների կատարած աշխատանքը, առանձնահատուկ շեշտեց մեր սաների ոչ միայն հայերենի, այլ նաև ռուսերենի իմացությունը և անթերի մատուցումը: Դպրոցի տնօրեն Գ. Ներսեսյանը ևս բավականությամբ նշեց իր հիացմունքը ընդհանրապես միջոցարման վերաբերյալ: Դպրոցի տնօրենը միաժամանակ իր և կոլեկտիվի անունից շնորհակալություն հայտնեց Արա Բաբաջանյանին, որը իր ներկայությամբ այս գեղեցիկ օրը դարձրեց հիշարժան: Հյուրին հանձնվեց հուշանվեր:
Դահլիճի կամարների տակ դեռ երկար Բաբաջանյանի ոգին ու երգն էր թևածում:

«Ամբողջկյանքումնման եմեղելպաշարվածամրոցի:
Այո՛, պաշարված եմհնչյուններով: Քունթեարթուներազներիմեջ եմ. Մի՛զարմացեք եթեասեմ, որիմտեսածերազներն էլհնչյուններիհետ ենկապակցված: Հնչյուններից եսընտրում եմսրտահաճներըևերգերհորինում: Ինձհամարազատժամունենալնշանակում էկտրվելհնչյուններից, որընույնն է, թեհրաժեշտտալկյանքին»:
Առնո Բաբաջանյան
Առնո Բաբաջանյան
ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՅԸ
«Արվեստը խտացված բնությունն է» - արվեստի այսպիսի ձևակերպում է տվել Բալզակը: Արվեստը ծնվել ու ձևավորվել է իր արարչի` մարդու հետ` դառնալով հենց մարդու մտքի թռիչքի արգասիքը, իրենով տեսանելի դարձնելու աստվածայինը, ցանկացած երևույթ վերափոխելու, դարձնելու գեղեցիկ, մարդուն ստիպելու երազել, թախծել ու վերագտնել իրեն: Արվեստը մաքրում է մարդկանց հոգիները, մոռանալ տալիս առորյա հոգսերը: Արվեստի լույսի տակ աշխարհը երևում է նորովի` գեղեցիկի օրենքներով: Արվեստը չունի գծված սահմաններ, չունի ազգություն, ժամանակ ու տարածություն:
Իր բազմադարյան պատմության ընթացքում մենք` հայերս, միշտ էլ ընգծված վերաբերմունք ենք ունեցել ընդհանրապես գիտության, գրականության ու արվեստի նկատմամբ: Եվ պատահական չէ, որ հայը, հայի տեսակը համաշխարհային արվեստի, մշակույթի և գիտության ոլորտներում միշտ էլ առանձնացել է աշխարհին, մարդկությանը տված իր մեծերով: Այդ մեծերի մեջ իր անզիջում տեղն ունի աշխարհին հայտնի մի հայ ևս` Առնո Բաբաջանյան: «Լույսի և ուրախության կոմպոզիտոր». Նույն ինքը` Առնո Բաբաջանյանը` կոմպոզիտոր, երգահան, դաշնակահար, նախկին Խորհրդային Միության և Հայաստանի ժողովրդական արտիստ:
1921 թիվ. ծնվել է Երևանում, ընտանիքում չկային երաժիշտներ, բայցևայնպես հայրը սիրում էր նվագել:
Հիշում է. «Հայրս էր նվագում, հատկապես հոգեպարար էր նրա շվին, իսկ «Դլե՜ յամանը» լսել էր պետք»:
Դեռ մանկապարտեզում գրավեց մեկ այլ մեծ հայի` Արամ Խաչատրյանի ուշադրությունը, որը իր մեծաթյանը հատուկ ընկալումով տեսավ երեխայի մեջ եղած բնատուրը:
9 տարեկանում ծնվեց առաջին ստեղծագործությունը` «Պիոներական քայլերգը»: Առաջին ստեղծագործության ճանապարհը հարթեց մեկ այլ մեծություն` Եղիշե Չարենցը. Հենց նրա անմիջական որոշումով էլ 1932 թվականին հրատարակվեց «Պիոներական քայլերգը»:
Կանոնավոր կրթություն, ապա մասնակցություն Հայրենական մեծ պատերազմին ... Ծնվեցին «Վաղարշապատի պարը», «Հերոսական բալլադը», «Կոնցերտներ ջութակի և դաշնամուրի համար» և էլի շատ ու շատ հայտնի գործեր: Մինչև 1956 թվականը ապրեց և ստեղծագործեց Երևանում, դասավանդեց կոնսերվատորիայում, ապա տեղափոխվեց Մոսկվա: Մոսկվան նրա հետաքրքրությունների շրջանակում էր. դա այն էր, ինչը նրա համար հնարավոր էր դարձնում շփումները, նպաստում ճանաչմանը:
Ստեղծագործեց տարբեր ոճերում` դասական, էստրադա, պոպ, ջազ ...
Հիշողության մեջ միշտ կմնա բազմաթիվ ֆիլմերի համար նրա հեղինակած երաժշտությունը` «Երջանկության մեխանիկա», «Անձամբ ճանաչում եմ», «Առաջին սիրո երգը», «Հարսնացուն հյուսիսից», և այլն:
Ստեղծագործական բոլոր ոճերն էլ նրա համար բաց մնացին դեպի ունկնդրի հոգին տանող ուղիները. Դա այդպես է, որովհետև իր էությունը հուզականի բարձրագույն շիկացումն ունի, որով կարողանում է ջերմացնել, երբեմն էլ հրդեհել հենց իր հոգու նման:
Նա, ով ջերմացնում, ապրելու ու սիրելու զգացմունքներ էր ներառում մարդկանց, 1983 թվականին նոյեմբերի 11 – ին կնքեց իր մահկանացուն Մոսկվայում:
Մեծերը չեն մահանում. Նրանց պետք է փնտրել հավերժի ճամփաներում: Գաղտնիքը ... Գաղտնիքը ազգայինի ու համամարդկայինի` իր հոգում սինթեզած և հոգու վառ ու պատկերավոր աշխարհը մարդկանց նվիրելու մեջ է:
Ջիգարխանյանի այն հարցին, թե նա` Առնոն, ինչպես է երաժշտություն գրում, հաջորդում է շատ ինքնատիպ պատասխանը.
«Եսլսու՜մ եմ, լսու՜մ ...»:«Ես շատ եմ աշխատել Առնո Բաբաջանյանի հետ: Նա կյանքին այնքա՜ն սիրահարված մի մարդ էր, նրա մեջ այնքա՜ն հումոր կար, մարդկային բարձր արժանիքներ, որ իր երաժշտությունն էլ ծնունդ էր առնում այդ բարությունից: Նա ուներ գեղեցիկի բնական զգացում: Նա մնաց որպես լույսի ու ուրախության կոմպոզիտոր»:
Ռուս բանաստեղծ Անդրեյ Դեմենտև:
Առնո Բաբաջանյանն ինձ համար
Առնո Բաբաջանյանը մեր ժողովրդի պարծանքն է: Նրա ստեղծագործությունները հոգեհարազատ են, թե´ նախորդ, թե´ մեր սերնդի համար: Ես հաճախ եմ իմ հոգու մեջ լսում նրա հնչյունները: Ասեմ, որ նա և իր երգերը հավերժ մարդկության հետ կլինեն:
Վիկտորյա 9Բ դասարան
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՀԵՏ
Երբ հանդիպեցի Արա Բաբաջանյանին, շատ հուզվեցի: Առաջին անգամն էր, որ այդպիսի լուրջ ու հանրահայտ մարդուց հարցազրույց էի վերցնելու: Երբ սկսեցի, հուզմունքս անցավ, ու ինչ - որ հանգստություն իջավ: Շատ էի տպավորվել նրա խոսքերից: Մտածում էի, որ հանդիպել եմ աշխարհի ամենաբարի մարդուն: Երբեք չեմ մոռանա այդ հիանալի օրը, քանի որ և՛ միջոցառումը, և՛ հարցազրույցը չափազանց տպավորիչ էին:
Ես շատ եմ սիրում Առնո Բաբաջանյանի երգերը, հաճախ նաև կատարում ու շնորհակալ եմ, որ եղել է Առնո Բաբաջանյան ... Գուցե նաև դրա համար շատ սիրեցի նրա որդուն` Արա Բաբաջանյանին:
9Բ դասարան` Անահիտ Հարությունյան
Բաբաջանյան կոմպոզիտորը ինձ համար եղել է ապրելու, սիրելու ու լավատեսության ու ներշնչանքի աղբյուր:
Տատյանա Անանյանց
Երախտագիտության ու շնորհակալության իր խոսքում Արա Բաբաջանյանը խոստովանեց «Մեկ շաբաթ առաջ Կրեմլի Համագումարների պալատում ներկա էի Առնո Բաբաջանյանի ծննդյան 90 ‑ ամյակին նվիրված համերգին, որտեղ մասնակցում էին ռուսական էստրադայի հայտնի աստղերը: Խոստովանեմ, որ այս երեխաների կատարումները իրենց ջերմությամբ և հուզականությամբ չէին զիջում, և այսօր նրանք ինձ չափազանց հուզեցին. Շատ հոգեհարազատ էին: Ես շատ հուզված եմ, որ այս տարիքի երեխաների համար ևս հասկանալի է Առնո Բաբաջանյանը: Շնորհակալություն ամեն ինչի համար»:
Զգայուն այս հայը իր մասին խոստովանում էր. «Ինչ էլգրեմ, ստացվում է հայեցի»:

Մենք 2
Դպրոցական ծրագրի բոլոր առարկաներն էլ շատ կարևոր են: Լիարժեք քաղաքացի, մասնագետ լինելու համար պետք են հարուստ գիտելիքներ և համակողմանի կրթվածություն:
Դպրոցի տնօրեն` Գ. Ներսեսյան
Դպրոցն ունի 33 դասարան, 1028 աշակերտ:
Դպրոցում գործում են արտադասարանական և առարկայական խմբակներ:
Շատ հետաքրքիր է անցնում դպրոցի առօրյան` բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումներ, ցերեկույթներ և այլն:
Առարկայական խմբակները ընդգրկված աշակերտների համար բացահայտումների, սովորելու, հետաքրքրությունները բավարարելու, կողմնորոշվելու լավագույն միջոցներն են:
Մաթեմատիկայի խմբակի աշակերտները մեծ սիրով են հաճախում պարապմունքներին, աշխատում խորանալ առարկայի ուսումնասիրության մեջ, նրանցից շատերն էլ փորձում են մաթեմատիկայի վերաբերյալ իրենց խոհերը կիսել ընկերների հետ: Իսկ դա լավագույնս բնականաբար կարող է ստացվել հենց մեր թերթի միջոցով:

Էվկլիդես
Էվկլիդեսը (հունարեն` Ευκλείδης Ք.Ա. 4-րդ կամ 3-րդ դար) հին հույն մաթեմատիկոս էր, ում աշխատություններն են կանգնած ժամանակակից երկրաչափության հիմքում։ Նա ծնվել է Աթենքում, Պտղոմեոս առաջինի ժամանակներում։ Թագավորի հրավերով Ալեքսանդրիա մեկնելուց հետո Էվկլիդեսը հիմնում է մաթեմատիկական դպրոց, երբ արդեն հույն մաթեմատիկոսները հավաքել էին երկրաչափական փաստերի հսկայական պաշար։ Սակայն այդ պաշարը դեռևս բավարար չէր դասավանդելու համար։ Այդ հանգամանքից ելնելով` Էվկլիդեսը գրում է իր առաջին աշխատությունը` «Սկզբունքները»:
Սկզբունքները
«Սկզբունքները» (լատիներեն` Elementa) Էվկլիդեսի ամենակարևոր աշխատությունն է։ Այն կազմված է 13 հատորներից, որանցից առաջինն ամբողջովին նվիրված է եռանկյուններին և վերջիններիս հատկություններին, 2-րդում տրվում են բազմանկյունը հավասարամեծ քառակուսի դարձնելու մեթոդներ, 3-րդը շրջանագծերի մասին է, 4-րդը` ներգծյալ և արտագծյալ բազմանկյունների, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ գլուխներում բերվում է համեմատականությունների երկրաչափական շարադրանքը, 6-րդը նվիրված է նմանություններին, իսկ վերջին 3-ը` տարածաչափությանը։ «Սկզբունքները» ստացավ տրամաբանական այնպիսի շարադրանք, որն իր ապրած երկու հազարամյակներում ի զորու չեղավ գերազանցել ոչ ոք։ Այս աշխատությունն իր հազարամյակների պատմության ընթացքում ստացել է բազում մեկնաբանություններ, որոնցից առաջինը ներկայացնում է Հին Հունաստանում մաթեմատիկայի պատմական զարգացման կարևորագույն փաստերը։ Դարեր շարունակ «Սկզբունքները» եղել է երկրաչափության միակ դասագիրքն աշխարհում, իսկ այսօր, չնայած, որ սակավաթիվ երկրներում են դասավանդում այդ գրքով, երկրաչափության բոլոր դասագրքերի հիմքում շարունակում է կանգնել հենց «Սկզբունքները»:
Էջի հեղինակ` Դանիելյան Քրիստինե 7բ

Ծիծաղում են հանճարները
Հայտնի ֆրանսիացի մաթեմատիկոս Անդրե Մարի Ամպերը շատ ցրված մարդ էր: Մի անգամ, երբ առավոտյան դուրս էր գալիս տանից, դռան վրա կավիճով գրեց. <<Պարոնա'յք, տանտերը տանը չէ, խնդրում եմ գալ ուշ երեկոյան>>: Երբ նա տուն վերադարձավ և տեսավ գրվածքը, գնաց և տուն եկավ ուշ երեկոյան:
Մի անգամ Էվկլիդեսին հարցնում են.
-Եթե Ձեզ առաջարկեն 2 խնձոր կամ 4 կես խնձոր, որը կընտրեք:
Նա պատասխանում է`4 կեսերը: Իսկ այն հարցին, թե ինչու, պատասխանում է`
-Այդ դեպքում ես կտեսնեմ, արդյոք խնձորները որդնած են:
1940-ական թվականներին, երբ մի ամերիկացի աշակերտ բողոքում է Էյնշտեյնին, որ դժվարություններ ունի մաթեմատիկայի հետ կապված, նա պատասխանում է.
-Մի տխրիր, հավատա` մաթեմատիկայի հետ կապված իմ դժվարություններն ավելի մեծ են:
Էջի հեղինակներ` Աննա և Էլյա քույրիկներ, 7բ

Աֆորիզմներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին
Անանիա Շիրակացի
Հույժ սիրելով համրողական արվեստը, խորհեցի, թե առանց թվերի ոչինչ չի հիմնավորվում. մայր համարեցի այն բոլոր ուսմանց:
Էմանուել Կանտ
Յուրաքանչյուր բնական գիտության մեջ այնքան ճշմարտություն կա, որքան նրանում մաթեմատիկա կա:
Պլատոն
Մաթեմատիկան տիեզերական լեզու է:
Մ. Վ. Լոմոնոսով
Մաթեմատիկան պետք է սիրել թեկուզ նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը:
Կ. Վայերշտրաս
Հնարավոր չէ լինել իսկական մաթեմատիկոս, չլինելով մի քիչ պոետ:
Ա. Պուանկարե
Ոչ հստակ մտքերի համար մաթեմատիկական սիմվոլներ չկան:
Գ. Հարդի
Մաթեմատիկան նույնպիսի գեղեցիկ արարում է, ինչպիսին գեղանկարչի կամ բանաստեղծի ստեղծագործությունը:
Ռ. Բեկոն
Նա, ով մաթեմատիկա չգիտի, չի կարող որևէ այլ բան իմանալ և նույնիսկ չի կարող իմանալ իր տգիտությունը:
Դ. Պոյա
Լուծման դժվարությունը ինչ-որ չափով պարունակվում է խնդրի հասկացության մեջ: Այնտեղ, որտեղ դժվարություն չկա, չկա և խնդիր:
Դ. Պոյա
Որևէ բան ուսումնասիրելու լավագույն ձևը այն ինքնուրույն հայտնաբերելն է:
Էջի հեղինակ` Բաղդասարյան Ռիմա, 7բ

Սիրում եմ բոլոր առարկաները, բայց մեծագույն բավարարվածություն եմ ապրում, երբ անլուծելի թվացող խնդիր եմ կարողանում լուծել: Շատ հետաքրքիր է մաթեմատիկայի աշխարհը: Մաթեմատիկան ինձ օգնում է ճիշտ հաշվարկներ կատարել և զարգացնում է իմ տրամաբանությունը: Ես շատ եմ սիրում իմ ուսուցչուհուն` ընկեր Շահինյանին ու իմ պարտքն եմ համարում լավ սովորել ու բարձր առաջադիմություն ունենալ: Իմ ուսուցչուհին դանդաղ ու հասկանալի բացատրում է դասը, լրացուցիչ տեղեկություններ հաղորդում: Ընկեր Շահինյանը խիստ է և ոչ ոք չի համարձակվում նրան չլսել ու այլ գործով զբաղվել: Շատ շնորհակալ եմ բոլոր ուսուցիչներին, որոնք օգնում են ինձ ավելացնել գիտելիքներս: Մաթեմատիկան ինձ կօգնի նաև հետագայում, երբ մասնագիտություն ընտրելու լինեմ:
Անի Թաշչյան, 6ա
Անի Թաշչյան, 6ա
Մաթեմատիկայի խմբակի պարապմունքներն անցկացնում են շատ հետաքրքիր,այն վարում է սիրված ուսուցչուհի Լիլիթ Խաչատրյանը:
Ամեն ինչ պետք է անեմ, որ խորացնեմ մաթեմատիկական գիտելիքներս և տիրապետեմ ՏՀՏ- ներին:
Արմեն Ավագյան, 7բ

Բարև Ձեզ, ընկեր Նազարեթյան, դպրոցի <<Մենք>> թերթի հերթական համարը որոշեցինք նվիրել մաթեմատիկային` կարևորելով այն որպես գիտելիքների հիմք: Օգտվելով առիթից` շնորհավորում ենք Ձեզ Ձեր ծննդյան օրվա առթիվ, մաղթում այն ամենալավը, ինչ կարող է աշակերտը ցանկանալ իր սիրելի ուսուցչուհուն:
Իսկ հիմա խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի:
Ինչպես ընտրեցիք մանկավարժությունը, այն էլ մաթեմատիկայի ուսուցչուհու մասնագիտությունը:
-Սովորել եմ այն դպրոցում, որտեղ մայրս էր աշխատում: Մասնակցում էի տարբեր միջոցառումների ու շատ հետաքրքիր էր: Սիրում էի մայրիկիս նաև որպես ուսուցչուհի և ինձ պարապող մյուս ուսուցիչներին. ուղղակի հետքրքիր էր, իսկ մաթեմատիկա`որովհետև ինձ համար կախարդական էր թվերի աշխարհը, դա բացահայտումների աշխարհ էր...
Ինչ խորհուրդ կտայիք Ձեր աշակերտներին:
-Պետք է հաշվարկել ժամանակը, չսովորելը ժամանակի կորուստ է, ափսոս է... Այսօր հայ պատանին իրավունք չունի թերանալու, իզուր չի ասված` գիտելիքներով զինված մարդն անպարտելի է...
Ամեն անգամ դասարան մտնելուց առաջ պլանավորում եմ դասը, բայց ասեմ, որ ուսուցիչը նաև դերասան է, իսկ դասը` ստեղծագործություն, ու ամեն ինչ կարող է փոխվել: Երբ նայում եմ ձեր աչքերին և այնտեղ հետաքրքրություն, կայծ տեսնում, ինձ ուժեղ եմ զգում և մտածում` ինչ լավ մասնագիտություն, ինչու չէ, կոչում է մանկավարժ լինելը:
Հարցազրույցը վարեց Անահիտ Հարությունյանը, 9բ

Էլեկտրոնային գրատախտակի մուտքը դասարան
Էլեկտրոնային գրատախտակի մուտքը դասարան շատ կարևոր է աշակերտների համար: Այն բացառիկ հնարավորություններ է ընձեռում: Նախ այն ապահովում է դասերի ավելի հեշտ յուրացումը. բացի այդ աշխատանքը ավելի հետաքրքիր և հեշտ է դարձնում: Էլեկտրոնային գրատախտակը պատկանում է մարդկության նորաստեղծ տեխնոլոգիաների թվին: Քանի որ մեր օրերում ժամանակակից մարդ համարվելու համար պետք է տեղյակ լինել բոլոր նորամուծություններին, դրանից հետևում է որ աշխարհի բնակչության տեղեկացվածությունից հետ չմնալու համար պետք է կարողանալ օգտվել նաև էլեկտրոնային գրատախտակից, որի միջոցով ուսուցմանն անցել են շատ օտարերկրյա դպրոցներ և դեռևս դրա աշխատանքից ոչ մի դժգոհություն չկա, ինչն ապահովում է այդ եղանակի արդյունավետությունն ու պարզությունը: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր նորամուծություն, ընդ որում էլեկտրոնային գրատախտակը, իրենից ներկայացնում է մարդկային ճկուն մտքի և երևակայության արդյունք, և մենք հնարավորինս պետք է օգուտ քաղել դրանից:
Սիմջիյան Դիանա, 7բ
Էլեկտրոնային գրատախտակի առկայությունը և օգտագործումը դասի ընթացքում մեծ նշանակություն ունեցավ: Այստեղ դասերն անցնում են շատ հետաքրքիր և յուրահատուկ. այս ժամերին դառնում ենք առավել ուշադիր և հետաքրքրասեր: Կատարում ենք բազմաբնույթ առաջադրանքներ, վարժություններ, խաղում իմացությունը հարստացնող խաղեր: Այդ ամենը շատ հասկանալի և ընկալելի է դարձնում դասանյութը: Մենք գիտենք, որ ոչ բոլոր դպրոցներն ունեն էլեկտրոնային գրատախտակ, ուստի շնորհակալ ենք, որ մեզ տրված է այս հնարավությունը:
Դանիելյան Մարիամ, 7բ

Բարեկամության կամուրջ
Մեր դպրոցը դեռ 2009թ. բարեկամական կապեր է հաստատել Ուկրաինայի Կիև քաղաքի N 85 դպրոցի հետ: Այդ կապը երեք տարիների ընթացքում կայունացավ և դարձավ առավել արդյունավետ: Ուկրաինայի
N 85 դպրոցը ունի հայկական դասարան, հրաշալի աշակերտներ և ուսուցիչներ: Մեզ համար դեռ նախորդ տարիներից պարզ էր դարձել, որ ոչ միայն դպրոցի հայազգի, այլ ուկրաինացի երեխաները մեծ հետաքրքրություն ունեն Հայաստանի և հայ ազգի նկատմամբ: Փախադարձ գործնական կապի արդյունքում նրանք սիրով ընդունեցին մեր դպրոցում հյուրընկալվելու հրավերը:
Օրը տոնական էր. նշվում էր ՀՀ Անկախության 20-ամյա հոբելյանը: Եվ կրկնակի տոնական, որովհետև սպասված և ցանկալի հյուրեր ունեինք: Տոնական տրամադրությունը փոխանցվեց նաև լիևցիներին:
Օրը դարձավ նաև պատմական, որովհետև ստորագրվեց հուշագիր, և հիմք դրվեց նոր, առավել արդյունավետ համագործակցության:
ՀՀ անկախության 20-ամյակը հանդիսավոր և մեծ շուքով տոնելը իրավամբ սիրո, ոգեշնչման, հայրենիքին և ժողովրդին նվիրվելու յուրահատուկ իրողություն դարձավ:

Մենք 1
Սիրելի սաներ
Ամեն մի ծնունդ հրաշք է, այս ծնունդը նաև խորհրդանշական...
Ողջունում եմ մեր պետականության անկախության տոնին ձեր նվերը... Վստահ եմ, որ ձեր թերթը կօգնի ուսման նկատմամբ առավել գիտակցական վերաբերմունքի դրսևորմանը, նպատակը կլինի նոր ու ավելի հետաքրքիր դարձնել դպրոցի առօրյան, կնպաստի անկախ Հայաստանի իսկական արժանավոր քաղաքացիների ձևավորմանը:
Կեցցե'ք... Բարի երթ ձեզ...

Շնորհավոր տոնդ, Հայաստան...
Մենք` Գ. Ստեփանյանի անվան համար 135 դպրոցի աշակերտներս, քաղաքացին ենք մեր ազատ. անկախ Հայաստանյան երկրի...
Մենք հետնորդն ենք մեր քաջ նախնիների, որոնք սեփական արյամբ ու անմնացորդ նվիրմամբ երկիր ու ազգ են պահել և ավանդել մեզ...
Եվ այսօր յուրաքանչյուրս մեր մեծ ու փոքր գործերով պահենք ու պահպանենք այսքան թանկ անկախությունն ու շենացնենք մեր երկիրը... Ով ինչպես կարող է...
Եվ այս խորհրդանշական օրը քո` 20-ամյա պատանուդ հոբելյանին, մեր <<Մենք>> թերթի լույս ընծայումը թող լինի մեր համեստ նվերը քեզ:

Ակնարկ դպրոցի մասին
Հիմնադրվել է 1967թ.-ին: Դպրոցը Նոր Նորքի 2-րդ զանգվածի առաջին միջնակարգ դպրոցն էր: Ուներ 50 դասարան` 2000 աշակերտներով: Հիմնադիր տնօրենն էր վաստակավոր ուսուցիչ Արամայիս Հարությունի Զոհրաբյանը: 2000թ.-ին դպրոցն անվանակոչվել է Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի անունով:
1977թ.-ից մինչև 2003թթ. դպրոցի երկրորդ տնօրենն էր իր գործին նվիրյալ Յաշա Վարդանի Դադասյանը, որն իր գործունեության տարիների ընթացքում անմնացորդ նվիրվել է մատաղ սերնդի դաստիարակությանը և առողջ կոլեկտիվի ձևավորմանը:
2004թ.-ին Կառավարման խորհրդի կողմից դպրոցի տնօրեն ընտրվեց Գարեգին Շուրայի Ներսեսյանը: Երիտասարդ տնօրենն իր ուժը, եռանդը և նպատակասլացությունը ուղղեց դպրոցի զարգացմանն ու շատ խնդիրների լուծմանը:

<<Մեռի'ր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ, ահա իմ դավանած հայրենասիությունը>>:
Գ. Նժդեհ
Անկախություն... Հայրենիքի նկատմամբ ունեցած անմնացորդ սերը, միախառնված առյուծաշունչ ոգուն, ահա թե ինչը եղավ մեր դարավոր երազանքի` պետականություն ունենալու զոհասեղանին դրած անկախության գինը:
Անմահության պանթեոնը` Եռաբլուրն է այդ գինը, Եռաբլուր, ուր <<մարմինը չէ, ոգին է ապրում>>:
Նրանցից մեկն է դպրոցի սանը` շատերից մեկը, հերոսացած, իր սխրանքով, հիացմունք, կորստի ցավ, բայց և հայի հպարտությունն անձնավորող մեր դպրոցի սանը`Գագիկ Ստեփանյանը, որի անունով էլ կոչվում է մեր դպրոցը:
Զուր չէ, որ զոհված ազատամարտիկի համար ասում են` ոչ թե վախճանվեց, այլ գնաց...
Սա էպոսային իմաստություն է, եթե գնացել է, ուրեմն կգա: Այդ ոգին կա ու միշտ կլինի, երբ ամբեր կուտակվեն մեր անամպ երկնքում:
Հավերժ խոնարհում և փա'ռք Ձեզ, սիրելի' տղաներ, քանզի դուք ժառանգներն եք հայկական դյուցազնամարտի անզուգական սերնդի:
Դուք էլ շատերի նման Հայ ցեղի ըմբոստ ու հեղափոխաշունչ ոգին եք.
Դուք անմա'հ եք,
Սերունդների խոնարհումը ձեզ...

Մեր լինելիության առեղծվածը
Մեր ժողովրդի գոյատևման ճանապարհին ամենամեծ զենքը եղել է Մեսրոպյան այբուբենը: Այդ պարզ ու հասարակ թվացող հայոց տառերը ուժեղ գտնվեցին հայ հողի ունեցած բոլոր զենքերից:
Մեսրոպ Մաշտոցի արարչագործությունը մեր ժողովրդի փրկության բանալին դարձավ:
Մեր ժողովրդի անցած ճանապարհը մաքառումների ու ավերածությունների, տոկունության ու պայքարի ճանապարհն է...
Պատմության քառուղիներում սրի քաշվեց, տեղահանվեց, կորցրեց տուն ու տեղ, հարազատներ, բայց ոչ, ոչ երբեք հույսը...
Այդ ճանապարհը, որը և պատմություն է դարձել, նաև վերջին աննախադեպ հաղթանակի փայլուն սրբագրությամբ բյուրեղացած պատմություն է...
Հույսը, հավատն ու սերը արարելու, ստեղծելու անկասելի մղումը մեր գոյության նախապայմանն են եղել, մեզ առաջնորդել են պատմության քառուղիներով, դարձել ճանապարհի մշտավառ փարոս, մեր մտքի ձգտումների ու նպատակների ուղեկից:
Մեկ անգամ հայ մարդը ավերված շեներ ու տներ է կառուցել, պահել իր օջախի մխացող կրակը, պահպանել ու իր արարչագործ հոգուց մի բուռ բարություն տվել հողին` առատ բերք հավաքելու հույս գուրգուրելով:
Հենց այստեղ է մեր փառքի, հզորության մեր լինելիության հիմքերի հիմքն ու առեղծվածը:
Խմբագրակազմ

Շնորհավոր տոնդ, Հայաստան
20 տարի
Հայաստան աշխարհ...
Դու Հայաստանում` միայն հայրենիք,
Հայաստանից դուրս` կարոտի եզերք և ուխտատեղի,
Դու Հայաստանում Արագած Մասիս,
Հայաստանից դուրս` փարոսող բարձունք և հոգու խարիսխ...
Դու Հայաստանում երգ ու խնդություն,
Հայաստանից դուրս` աղոթքի մրմունջ և սուրբ օրհնություն...
Հայաստան աշխարհ...
Դու Հայաստանում` միայն հայրենիք,
Հայաստանից դուրս` Հայաստան
Փրկող ամրոց անառիկ...
Եկել է ազգովի հզորանալու, հավերժանալու նոր մեկնարկի ժամանակը, քանզի արդեն 20 տարի փաստացի իրականություն է Հայկական Անկախ Պետականությունը:
Հայկական անկախ պետականության հզորացումը ու ամրապնդումը մեր գերխնդիրն է: Այն էական միջոց է ազգի անվտանգ գոյության, զարգացման ու ազգային երազների իրականացման...
Եվ դուք, սիրելի' աշակերտներ, պետք է կյանքի կոչեք այդ երազանքները, քանզի յուրաքանչյուրդ մի մեծ լույս եք ու հույս: Սիրելինե'րս, դուք Հայաստան աշխարհի մի մասնիկն եք և միևնույն ժամանակ` Հայաստանն ամբողջությամբ:
Պետք է ապրեք` մշտապես կրկնելով. <<Հայրենիք...
Ես քո մի թելն եմ ու քո հավերժությունը, քո անկախությանը միշտ կլինեմ զորավիգ>>:
Ք. Հարթենյան

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ես հայուհի եմ, խնվել եմ անկախ Հայաստանում:
Մանկությունս, որքան որ հիշում եմ, անցել է անհոգ, սակայն հիշում եմ, որ դեռ թոթովախոս աղջիկ էի, երբ յուրաքանչյուր շաբաթ տատիկս ինձ Եռաբլուր էր տանում, և նրա նման շատ տատիկներ ինձ գուրգուրելով ստիպում էին արտասանել: Ես էլ մանկական զուլալ ձայնով արտասանում էի <<Ես իմ աբուշ Հայաստանի>>:
Հիմա նոր եմ հասկանում <<Եռաբլուր>> պանթեոնի խորհուրդը, սևազգեստ տատիկների մի քիչ տխուր, հարազատ ու քաղցր գուրգուրանքները:
Ես իմ թոթովախոս ասմունքով նրանց համար դառնում էի մի փոքր Հայաստան, ում համար իրենց կյանքն են զոհաբերել նրանց որդիները:
Ոչ ոք ինձ անունով չէր դիմում, բոլորի համար ես <<Հայաստան էի>>: Ու մի օր էլ մի տատիկի հարցրի, թե ինչ է Հայաստանը:
Ես չեմ պատմի, թե ինչ ասաց անծանոթ, սևազգեստ տատիկը: Ես հասկացա, որ Հայաստանը ես եմ, ինձ նման հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր մանուկները, ովքեր ապրում են անկախ Հայաստանում:
Ես հասկացա, թե որքան թանկ է Հայաստանը, որի համար մեր հերոս մարտիկները դարեր ի վեր կռվել և նահատակվել են:
Այո, ես Հայաստանն եմ, իմ նախնիները սերվել են Մշո դաշտից, Լեռնային Ղարաբաղից, Վայոց Ձորից և Տավուշից...
Ու երբեմն, թեկուզ կատակով, փորձում եմ ճշտել, թե <<որտեղից եմ ես>>, դժվարանում եմ պատասխանել և հպարտությամբ ասում եմ. <<Ես Հայաստանն եմ>>:
Ես սիրում եմ Հայաստանը, որովհետև ես սիրում եմ իմ նախնիներին, Եռաբլուրի բարձունքում հավերժ անմահացած <<Մարտական խաչի ասպետ>> իմ մորեղբորը:
Ես սիրում եմ ինքս ինձ, որովհետև մի փոքր Հայաստան էի ամեն շաբաթ Եռաբլուր գնացող սևազգեստ մայրերի համար:
Ես չեմ կարող չսիրել Հայաստանը...
Անահիտ Հարությունյան 9բ

Ճանաչենք նրանց
Վիկան դեռ փոքրուց զբաղվել է շախմատով: Ես նրան խնդրեցի պատասխանել իմ հարցին.
-Վիկա', ինչ է տալիս շախմատը քեզ:
-Շախմատը մարդուն դարձնում է համբերատար: Շախմատ խաղալու համար անհրաժեշտ է մտքով տեսնել առաջիկա քայլերը:
Սկսում ես մտածել արագ, և որ շատ կարևոր է, ես շատ փոխվել եմ, դարձել եմ ավելի համբերատար, կարող եմ մտածել երկար, մինչև որ գտնեմ լուծումները:
-Մենք հետևում ու հպարտանում ենք քո հաջողություններով:
Քեզ մեծ հաղթանակներ ենք մաղթում:
Զրույցը վարեց Անին
Գրիգորյան Արթուր 4ա
Պարգևատրվել է երաժիշտ-կատարողների <<Վերածնունդ>> միջազգային երրորդ մրցույթ-փառատոնի դիպլոմով և մեդալով, որն անց է կացվել Գյումրիում (2011թ., մայիսի 5):
Գրիգորյան Մարիաննա 6ա
2009թ. հունիսի 14-23-ը մասնակցել է Ավստրիայի Սեբորդեն և Կալագենֆորդ քաղաքներում տեղի ունեցած միջազգային պարային փառատոնին և ստացել է դիպլոմ:
Գասպարյան Դավիթ 7դ
Թավջութակ անվանակարգում 2-րդ կարգի մրցանակ դափնեկրի կոչում:
Զուրաբյան Նելլի 7դ
<<Հայաստան>> մարզական ընկերության սեղանի թենիսի մրցումներում պարգևատրվել է 3-րդ տեղի դիպլոմով:
Տաթև Ենգիբարյան 5ա
Սիրելի' Տաթևիկ, դու կարո'ղ ես...
Աշխատի'ր, պայքարի'ր, և բուռն ծափերը, գեղեցիկ ծաղիկները ցանկացած բեմում քոնը կլինեն... Ինչպես դպրոցի բոլոր միջոցառումներին այնպես էլ, այս տարի Եվրոտեսիլի եզրափակիչ փուլին հրաշալի քո ձայնով ու կատարմամբ գերեցիր քեզ բոլոր լսողներին...
Մենք հպարտանում ենք քեզնով...
Խաչիկյան Հայկ 3ա
Հայաստանի Դյուքեդոյի Ֆեդերացիայի կողմից ստացել է սպիտակ գոտի:

Սպասում
Երբ գալիս է սեպտեմբերը, զանգն է հնչում դպրոցի,
Բոլորն ուրախ դպրոց գնում, գիտելիքի օրն են նշում:
Սեպտեմբերը մեզ նաև ոսկե աշուն է բերում:
Աշնան ու գիտելիքի այս տոնին մեր Հայաստան աշխարհում
Անկախության օրն ենք նշում...

Խրատանի
Կյանքը հնարավորություն է, օգտագործի'ր:
Կյանքը խորհուրդ է, իմացի'ր:
Կյանքը խոստում է, հարգի'ր:
Կյանքը գեղեցկություն է, հիացի'ր:
Կյանքը վիշտ է, հաղթահարի'ր:
Կյանքը երանություն է, ճաշակի'ր:
Կյանքը երգ է, երգի'ր:
Կյանքը երազ է, իրագործի'ր:
Կյանքը պայքար է, ընդունի'ր:
Կյանքը մարտահրավեր է, դիմագրավի'ր:
Կյանքը ողբերգություն է, սրտապնդվի'ր:
Կյանքը պարտականություն է, կատարի'ր:
Կյանքը արկածախնդրություն է, հանդգնի'ր:
Կյանքը խաղ է, խաղա':
Կյանքը կյանք է, պահի'ր:
Կյանքը թանկ է, գուրգուրի'ր:
Կյանքը բախտ է, կերտի'ր:
Կյանքը հարստություն է, պահի'ր:
Կյանքը շատ թանկ է, մի' կործանիր:
Կյանքը սեր է, վայելի'ր:
Կյանքը խորհուրդ է, իմացի'ր:
Կյանքը խոստում է, հարգի'ր:
Կյանքը գեղեցկություն է, հիացի'ր:
Կյանքը վիշտ է, հաղթահարի'ր:
Կյանքը երանություն է, ճաշակի'ր:
Կյանքը երգ է, երգի'ր:
Կյանքը երազ է, իրագործի'ր:
Կյանքը պայքար է, ընդունի'ր:
Կյանքը մարտահրավեր է, դիմագրավի'ր:
Կյանքը ողբերգություն է, սրտապնդվի'ր:
Կյանքը պարտականություն է, կատարի'ր:
Կյանքը արկածախնդրություն է, հանդգնի'ր:
Կյանքը խաղ է, խաղա':
Կյանքը կյանք է, պահի'ր:
Կյանքը թանկ է, գուրգուրի'ր:
Կյանքը բախտ է, կերտի'ր:
Կյանքը հարստություն է, պահի'ր:
Կյանքը շատ թանկ է, մի' կործանիր:
Կյանքը սեր է, վայելի'ր: